Որպեսզի վերքն ամոքվի, կարևոր է կրկնել, վերահաստատել ԵԽ ապրիլի 15-ի բանաձևը Հայոց ցեղասպանության մասին, կոչ անել Թուրքիային, որ վերջինս հաշտվի իր անցյալի հետ, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ուղի հարթի իրական հաշտեցման համար՝ թուրք և հայ ժողովուրդների միջև: Այս մասին այսօր Երևանում շարունակվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Կիպրոսի խորհրդարանի անդամ Աֆերով Նեոֆիտուն: