Մենք մեր վրա զգում ենք Թուրքիայի ճնշումը: Այս մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում հայտարարեց Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:
Պատգամավորը՝ դիմելով Թուրքիային, ընդգծեց, որ ներողություն խնդրելն ու հաշտեցումը ամենակարևոր քայլն է:
Ռոշբլուանը ելույթն ավարտեց հայերեն. «Կեցցե Հայաստան, շնորհակալություն»: