«Ցեղասպանության ևս մեկ փորձ Ադրբեջանն է իրականացնում՝ վերացնելով հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից»,- այս մասին այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում հայտարարեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը:
«Շնորհակալություն Արցախի ժողովրդին: Արցախում և Հայաստանում ես միշտ խոնարհված եմ ինձ զգում, Դուք փյունիկ եք, Դուք ոչ միայն վերապրում եք, այլև ստեղծում եք քայքայման փշուրներից հոյակերտություն, բայց Ադրբեջանը շարունակում է սպառնալ և սպանել: Համոզված եմ, որ ԼՂ-ն ունի հիմնավոր պահանջ, ինչպես Կոսովոն դրսևորելու, ապրելու անկախ: Ես իմ զորակցությունն եմ ուզում հայտնել Արցախի ժողովրդին:»,- ասաց Քոքսը: