Հայոց ցեղասպանությունն ու 2-րդ համաշխարհային պատերազմը խեղաթյուրել են պատմության ընթացքը: Այս մասին այսօր Երևանում շարունակվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Ուղղափառության հարցերով միջխորհդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Իոննիս Ամանատիդիսը:
Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: