Ոմանք փորձում են վերաձևել և կրկնել պատմությունը, ինչն անթույլատրելի է: Այս մասին այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում այս մասին հայտարարեց Չեխիայի խորհրդարանի փոխնախագահ Զդենեք Շկրոմախը:
«Հայ ազգը փոքր է, բայց հպարտ ազգ է: Մենք այսօր հայ ազգի կողքին ենք»,-ասաց չեխ խորհրդարանականը՝ նշելով, որ պետք է պատմությունից դասեր քաղել, որպեսզի այլևս նման հանցագործություն չկրկնվի: