Կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու հարգանք դրսևորել։Այդ մասին հայտարարել է Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Ջիհադ Ալ-Լահրամը՝ Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին։
«Այդ կոչը արդիական է Հայոց ցեղասպանության համար։ Մարդասպանները այսօր էլ շարունակում են սպանել։ Այն, ինչի ենթարկվում են Սիրիան և Իրաքը, ծրագրված ահաբեկչություն է։ Ձգտում են այդ տարածքները մաքրել բնակիչնեից, մարդկանց զրկել իրենց տներից՝ միաժամանակ ոչնչացնելով պատմության հուշարձանները։ 21-րդ դարում պատմությունը չի ներելու նրանց, ովքեր զավթում և ստրկացնում են»,- նշել է Ջիհադ Ալ-Լահրամը։