Հայոց ցեղասպանությունը աշխարհի պատմական ժառանգության կարևոր մասն է: Այդ մասին Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին։
«Ես ներկայացնում եմ լեհ ժողովրդին, որը հասկանում է այլ ժողովրդի ցավը, որի համար ազգային հպարտությունը ամենակարեւոր արժեքն է։ Ես ուզում եմ իմ հարգանքը հավաստել հայ ժղովրդին, որն անցել է ցեղասպանության միջով»,- նշեց Չարնեցկին: