How Theory-ն ամերիկացի ձեռնարկատեր Բոբի Գատուզոյի կողմից վերամշակված ապրանք է, որը թույլ է տալիս ստեղծել սեփական գարեջուրը թեյի փաթեթիկների նմանությամբ՝ գրում է Kedem.ru-ն:
Փաթեթիկներում կան տարբեր բաղադրիչներ՝ գայլուկ, գինձի հատիկներ, ինչպես նաև նարնջի կեղևիկներ: Մեկ փաթեթիկը թույլ է տալիս ստեղծել գարեջրի 4 բաժակ: Նշվում է, որ յուրաքանչյուր փաթեթիկի մեկ չափաբաժինը պարունակում է մոտ 5 կալորիա:
Բոբի Գատուզոն իր նախագիծը հրապարակել է Kickstarter-ի կայքում և դրա իրագործման համար նախատեսում է 42 օրում հավաքել 25.000 դոլար: