Իտալական մակարոնեղենի հայտնի արտադրող ընկերությունը ներկայացրել է Pronto ապրանքանշանով սպագետի, որը եփելու կարիք չկա: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է միայն կաթսայի մեջ դնել, լցնել հստակ նշված սառը ջուրը և 10 րոպե դնել կրակին: Այդ ընթացքում սպագետին կտաքանա այնքան, որ հնարավոր կլինի մատուցել՝ ավելացնելով սոուս և պանիր: