Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Սպիտակ տունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, բայց խուսափում է այդ եզրից. New York Times

Սպիտակ տունը երեքշաբթի՝ 1.5 միլլիոն մարդկանց սպանություններից մեկ դար անց, կոչ արեց «ամբողջական, արդարացիորեն և ուղիղ կերպով» ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց կրկին հրաժարվեց օգտագործել ցեղասպանություն բառը, ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթում գրում է լրագրող Փիթեր Բեյքերը:

Չնայած Նախագահ Օբաման 2008 թվականի քարոզարշավի ժամանակ խոստացել էր օգտագործել այդ բառը, հենց որ ստանձնի իր պաշտոնը, նա անընդհատ դա չի կատարում ՆԱՏՕ-ի դաշնակից հանդիսացող Թուրքիային չզայրացնելու նպատակով:

Այդ բառի նկատմամբ նախագահի շարունակական դիմադրությանը հակառակ կանգնեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով վերջերս այդ ջարդերն անվանեց «20րդ դարի առաջին ցեղասպանություն» և այն հավասարեցրեց նացիստների և խորհրդային իշխանությունների կողմից իրականացված զանգվածային սպանություններին: Եվրոպական խորհրդարանը, որն առաջին անգամ ցեղասպանությունը ճանաչել էր 1987 թվականին, անցյալ շաբաթ ընդունեց բանաձև Թուրքիային կոչ անելով «առերեսվել իր անցյալի հետ»:

Հայերը և մյուսները ցեղասպանության 100-րդ տարելիցը կնշեն ուրբաթ օրը, և շատերը հույս են տածում, որ պարոն Օբաման կկատարի իր խոստումը, շարունակում է Բեյքերը:

Թուրքական կառավարությունը մերժում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված կոտորածները ցեղասպանություն է՝ պնդելով, որ պատերազմի ժամանակ շատ մարդիկ են զոհվել, այդ թվում թուրքեր:

Երեքշաբթի պարոն Օբաման հայտարարեց, որ Երևան կուղարկի իր ֆինանսների նախարար Ջեյկոբ Ջ. Լյուին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելու նպատակով: Նախագահի երկու օգնականանները՝ շտաբի պետ Դենիս ՄաքԴոնաֆը և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բենյամին Ջ. Ռոդեսը, երեքշաբթի հանդիպել են ամերիկահայ համայնքի և Հայ դատի հանձնախմբի առաջնորդերի հետ:

«Նրանք խոստացել են, որ Միացյալ Նահանգները առիթը կօգտագործի՝ ստիպելու ամբողջական, ազնիվ և արդար կերպով ընդունել փաստերը, ինչը, մենք հավատում ենք, բխում է բոլոր կողմերի շահերից»,- ասվում է հանդիպումից հետո Սպիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ:

Նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը առանձնազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուի հետ և, համաձայն մեկ այլ հայտարարության, կոչ է արել «Թուրքիայում բաց և անկեղծ երկխոսության սկսել՝ 1915 թվականի վայրագությունների վերաբերյալ:»

Հայաստանի ղեկավարությունը և իրենց դաշնակիցները իրենց հիասթափությունն են հայտնել պարոն Օբամայի նկատմամբ, շարունակում է Բեյքերը: «Նրա կողմից ցեղասպանություն բառը չարտասանելը վարկաբեկում է մարդու իրավունքների պաշտպաններին»,- ասել է Ամերկայում հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ամերկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Հաչիկյանն ասել է, որ նախագահը տեղի է տվել արտաքին ճնշմանը: «Նախագահ Օբամայի զիջումը Թուրքիային ազգային անպատվություն է,- ասել է նա: -Դա, պարզապես, դավաճանություն է ճշմարտության նկատմամբ, դավաճանություն է վստահության նկատմամբ»:

Իր նախագահական քարոզարշավի ժամանակ, պարոն Օբաման քննադատել էր նախագահ Ջորջ Բուշի ղեկավարությանը, որը հետ էր կանչել ԱՄՆ դեսպանին՝ «ցեղասպանություն» բառն օգտագործելու պատճառով: Որպես սենատոր՝ նա պաշտպանում էր այդ բառի օգտագործման բանաձևը: «Հայոց ցեղասպանությունը հայտարարություն, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն տարածված փաստ»,- ասել էր պարոն Օբաման 2008 թվականի հունվարի 19-ի հայտարարության մեջ:

Երկու կուսակցության անդամներն էլ 100-րդ տարելիցը ոգեկոչող բանաձևեր են ներկայացրել: Մինչդեռ այդ քայլերը բարկացած արձագանքների տեղիք են տվել Վաշինգտոնի դաշնակից Թուրքիայի կողմից, դաշնակից, որին Վաշինգտոնը ցանկանում է ավելի մեծ դեր հատկացնել «Իսլամական պետության» դեմ պայքերում, եզրափակում է Փիթեր Բեյքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում