Եթե Թուրքիան ընդունի ճշմարտությունը, ամբողջ պաշտոնական պատմությունը, ժառանգությունը, հերոսները մի վայրկյանում ավազի պես կոչնչանան: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում այսպիսի հայտարարություն արեց թուրք գրող, հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուն: Ըստ նրա՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման երկրորդ պատճառն այն է, որ փոխհատուցումը հսկայական է:
Նրա խոսքով՝ թուրքերը շարունակում են իրենց ենիչերի քայլվածքը՝ մի քայլ առաջ, երկու քայլ հետ.
«Անցած տարի ցավակցություն հայտնեցին, լավ քայլ էր, բայց ոչ բավարար: Այսօր Թուրքիայում պատմական քարոզարշավ է ընթանում՝ ընդդեմ Հռոմի պապի: Համաշխարհային կաթոլիկ առաջնորդը հետապնդման է ենթարկվում, որովհետև նա Օբաման չէ, իր դիրքորոշումը չփոխեց, արտասանեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, կիսել է ու շարունակում է կիսել հայ ժողովրդի ցավը:
Մենք պետք է միայն ամոթ զգանք դրա համար: Եվրամիության վրա էլ հարձակումներ են գործում: Թուրքիայի նախագահի դիրքորոշումն ամոթալի է: Նա շարունակում է իր ամոթալի արշավը»,- հայտարարեց Ռագըփ Զարաքոլուն: