Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և հայ հոգևորականության մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման՝ Հսկման արարողությունը։
Արարողությանը մասնակցել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ։
Նշենք, որ Հսկման արարողությունը նախապատրաստությունն է սրբադասման բուն արարողության: Հսկման արարողության ընթացքում նաև սրբագործվելու են այն մասունքարանները, որոնց մեջ հետագայում տեղադրվելու են սրբոց նահատակաց մասունքներ և արդեն ապրիլի 23-ին ներկայացվելու են ժողովրդի երկրպագությանը: