«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի մասնակից, Սինգապուրի Ավագ դպրոցի ղեկավար Վահագն Վարդանյանն իր մտահոգությունը ներկայացրեց ֆորումի հյուրերին:
Նա նշեց, թե վերջերս ականատես են լինում գործընթացի, երբ «Ցեղասպանություն» բառը կիրառվում է այնպիսի երկրների կողմից, որ անհավատալի է թվում: Իբրև օրինակ՝ նա նշեց, որ Ադրբեջանը հայտարարում է՝ ինքը ցեղասպանության զոհ է:
Վահագն Վարդանյանին մտահոգում էր՝ արդյոք չկա՞ միտում, որ «ցեղասպանություն» բառը կարող է արժեզրկվել: