Ակնալճի եզդիական սրբավայրում տեղի ունեցավ Ջհանգիր աղայի մասունքների վերահուղարկավորությունը: Եզդիական համայնքի ներկայացուցիչները կարևորեցին այն, որ նրա մասունքները Հայաստան են բերվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, քանի որ Ջհանգիր աղան մարտնչել է հայոց հողի համար:
Արարողությանը մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած եզդիներ՝ Իրաքից եկած՝ աշխարհի եզդիների հոգևոր բարձրագույն առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորությամբ: Միջոցառմանը մասնակցում էին նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ԱԺ այլ պատգամավորներ:
Սեյրան Օհանյանը կարևորեց հայ և եզդի ժողովուրդների պատմությունը՝ շեշտելով, որ այսօր էլ նրանց երեխաները ծառայում են Հայոց բանակում:
Սրբավայրում կատարվեց նաև նոր մատուռի հիմնարկեքի արարողություն:
Մանրամասները՝ տեսանյութում: