Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Մեկ բառի գերություն

Տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի էլ չի արտասանի «Ցեղասպանություն» բառն իր ապրիլքսանչորսյան ուղերձում:

Պատկերացնել կարելի է, թե այդ հանգամանքը ինչպես է օգտագործվելու Հայաստանում հակաամերիկյան քարոզչական հիստերիայի համար, որը, բնականաբար, կկազմակերպվի ռուսական պրոպագանդայի հրամանատարության կողմից: Սա է այդ պրոպագանդայի և Հայաստանում ռուսական ազդեցության գլխավոր խնդիրներից մեկը, որին ըստ էության ստորադասվելու է խնդիրների այն ողջ կոմպլեքսը, որն առկա է և հայ-ամերիկյան հարաբերությունների և այդ հարաբերություններում Ցեղասպանության ճանաչման խնդրի և ընդհանրապես՝ այդ ամենի կովկասյան նշանակության մասով:

Հայությունն ու Հայաստանի հասարակությունը դարձվել են մեկ բառի գերի և տասնամյակներ շարունակ կենտրոնացել մեկ բառի վրա՝ դուրս մնալով խնդիրների ամբողջական կոմպլեքսից: Կասե՞ն, թե՞ չեն ասի ԱՄՆ նախագահները այդ բառը. սա է համահայկական մտահորիզոնը և սփյուռքի, և որպես պետություն՝ հայաստանյան շրջանակների գերակշռող մասի համար: Ըստ որում, այս խաբկանքային, իրականությունից և խնդիրների իրական շրջանակներից ու ընդգրկումից կտրված այդ մոտեցումը չի փոխվել անգամ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահներից Ռոնալդ Ռեյգանն օգտագործել է բառը, ու կարծես թե դրանից հետո մեծ հաշվով ոչ մի հիմնարար բան չի փոխվել, որովհետև խնդիրը կոմպլեքսային է, ոչ թե բանասիրական կամ լեզվաբանական՝ որ կախված լինի լոկ բառերից:

Աշխարհում արդյունքներ ու հաջողություններ արձանագրում են այն պետություններն ու ժողովուրդները, որոնք խնդիրները կոմպլեքս են դիտարկում, բառերը կոմպլեքս հարցերի մեջ են դիտարկում, ոչ թե բառերն են դարձնում հարցերի հարց:

Եթե առկա իրավիճակը դիտարկենք մեզ համար կարևոր խնդիրների կոմպլեքսում, ապա չափորոշիչներն ու չափանիշներն են փոխվում, փոխվում են ընկալումները, սպասումներն ու շեշտադրումները, և դրանք առավել համահունչ ու համարժեք են դառնում Հայաստանի պետական շահերին, ոչ թե ռուսական կայսերական պրոպագանդիստական մեքենային: Իսկ Հայաստանի պետական շահերի տեսանկյունից կարևոր է դառնում ոչ թե այն, թե ինչ է ասում Միացյալ Նահանգների որևէ նախագահ, այլ ինչ քաղաքականություն են վարում Միացյալ Նահանգները Հայաստանի և տարածաշրջանի հանդեպ ընդհանրապես:

Եվ այդ հարցադրման պարագայում էլ մենք անխուսափելիորեն հանգում ենք դիտարկման, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հանդեպ: Կարո՞ղ է արդյոք ռուսական կայսրության գաղութի կամ ֆորպոստի կարգավիճակում հայտնված, կարգավիճակն ընդունած, այն իր փրկությունը հռչակող, անշրջելիությունն ամրագրող Հայաստանը որևէ պահանջ ունենալ, , Միացյալ Նահանգներից՝ քաղաքական կամ բարոյական, հատկապես եթե խոսքը վերաբերում է միջազգային քաղաքական լրջագույն նշանակություն ունեցող հարցերից մեկին:

Իսկ հարցը դիտարկել զուտ բարոյախրատական հարթության վրա՝ կլինի մանկամտության գագաթը: Ինչպե՞ս կարող է ամբողջությամբ ռուսական գաղութատիրության խորհրդանիշի վերածված Հայաստանը հավակնել որևէ նմանօրինակ ակնկալիքի Միացյալ Նահանգներում:

Ի վերջո՝ Միացյալ Նահանգներում կամ որևէ տեղ սեփական քաղաքական, բարոյական շահերից ու պատկերացումներից բխող որոշումների ակնկալիք կարող է ունենալ այն պետությունը, որն ինքը հավատարիմ և նվիրված է իր շահերին ու պատկերացումներին, ոչ թե այդ ամենը ստորադասել, հանձնել է Ռուսաստանին և նրա պատրոնաժությամբ ստեղծված անհասկանալի կառույցների՝ դառնալով Մոսկվայի շահերի ու պատկերացումների սպասարկուն:

Ըստ որում, այն պայմաններում, երբ միայն վերջին երկու տաիների ընթացքում բազմաթիվ և ցցուն են վկայություններն այն բանի, թե ինչպես է Հայաստանի ռազմավարական դաշնակից ու բարեկամ հռչակվող Ռուսաստանը խախտում դաշնակցային և էթիկան, և բարոյականությունը, և «դաշնակից» Հայաստանի քաղաքական շահերն ու արժանապատվությունը, այդ թվում առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Այս իրողությունների հանդեպ ձայն չհանող և ըստ էության այս ամենը անմնացորդ անարժանապատվությամբ իբրև խորիմաստ փրկություն ընդունող և արդարացնող հանրությունն ու պետությունն ինչպե՞ս կարող են սեփական շահի ակնկալիք ունենալ ԱՄՆ քաղաքականության շրջանակում:

Միևնույն ժամանակ, այս ամենով հանդերձ, ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, չնայած ոչ դաշնակցային կարգավիճակին, եղել է շատ ավելի ազնիվ, քան «դաշնակից» Ռուսաստանի քաղաքականությունը: Անկախությունից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանին ավելի քան երկու միլիարդ դոլարի օժանդակություն է ցուցաբերել տարբեր ոլորտներում, անգամ Լեռնային Ղարաբաղին է ցուցաբերվել առանձին ֆինանսական օժանդակություն: ԱՄՆ-ը արևմտյան կոշտ վերաբերմունքը չի տարածել հայ-իրանական հարաբերությունների հանդեպ՝ ընկալելով դրանք որպես Հայաստանի համար կարևոր այլընտրանք, և չնայած Իրանի հանդեպ Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությանը՝ թույլ տվել դրանց համաչափ զարգացում:

Հայ-ամերիկյան հարաբերություններում անկախության երկու տասնամյակի ընթացքում փաստացի չի եղել որևէ հակասություն հռչակագրային, փաստաթղթային և գործնական իրականության հարթության վրա՝ կրկին ի տարբերություն «դաշնակից» հռչակված Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների, որտեղ գործնական իրավիճակը դաշնակցային փաստաթղթերի տրամագծորեն հակառակ պատկերն է:

Այս ամենում, ի դեպ, պրոպագանդիստական կռվան է հանդիսանում անվտանգության խնդիրը, որով փորձ է արվում արդարացնել հայ-ռուսական հարաբերությունների ցանկացած կազուս, միևնույն ժամանակ չափել Հայաստանի հարաբերություններն արտաքին այլ գործընկերների հետ:

Եվ այդ տեսանկյունից իհարկե հանգում ենք առկա խնդրի ամենակարևոր հանգրվաններից և համատեքստերից մեկին՝ ամերիկա-թուրքական հարաբերությանը: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում անկասկած առնչվում է ամերիկա-թուրքական հարաբերության խնդրին: Այդ հարաբերություններն ընդհանուր առմամբ դաշնակցային-գործընկերային եզրում են շարունակում մնալ, չնայած ներկայումս առաջացած մեծ անվստահությանը: Եվ ի տարբերություն իր դաշնակիցների գլոբալ հանձնումներով զբաղվող Ռուսաստանի՝ԱՄՆ դաշնակցային-գործընկերային բարոյականությունն ու էթիկան դիտարկում է որպես առանցքային քաղաքական գործոն:

Այդ իմաստով, ԱՄՆ-ը չի հանձնում Թուրքիային, որը իհարկե մեզ կարող է դուր գալ կամ չգալ, սակայն գտնվում է քաղաքական ռացիոնալության տիրույթում: Եվ այստեղ իհարկե հայկական արձագանքը պետք է լինի ոչ թե այդ տիրույթում տեղի ունեցող անցուդարձը էմոցիոնալ գնահատականների արժանացնելը, այլ այն, որ մենք էլ հայտնվենք ռացիոնալ քաղաքականության տիրույթում: Այդտեղ հայտնվելու դեպքում խնդիրներն ու երևույթները էմոցիոնալ գնահատականներից կձերբազատվեն և կենթարկվեն քաղաքական դիտարկումների:

Այդ իմաստով, Հայաստանի հեռանկարային շահերի տեսանկյունից, խնդիրների կոմպլեքս դիտարկման պայմաններում պարզ կդառնա, որ ամերիկա-թուրքական հարաբերության գործընկերային բնույթը շատ ավելի շահեկան է տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից, քան ԱՄՆ ազդեցության գոտուց Թուրքիայի դուրս մնալը՝ հատկապես ռուս-թուրքական ներկայիս վտանգավոր խաղերի պարագայում:

Ի վերջո, մենք մի անգամ ազգային ողբերգություն ենք ապրել այն բանի հետևանքով, որ Թուրքիան մնացել է Արևմուտքի ազդեցությունից դուրս և խաղեր սկսել Ռուսաստանի հետ: Իրավիճակի առավելագույնս ռացիոնալ գնահատականն ու եզրահանգումները պահանջում են դիտարկում խնդիրների հենց այս՝ բազմաճյուղ, բազմավեկտոր կոմպլեքսի պրիզմայով:

Վերջին հաշվով, խնդիրը Հայաստանի ու հայության համար կարևորագույն հարցից՝ հայկական հարցից, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից հրաժարվելը չէ, մոռանալը չէ, հարցը ինքնին քաղաքական առևտրի առարկա դարձնելը չէ: Խնդիրը հայկական հարցը համաշխարհային քաղաքական պրոցեսների շրջանակում պատկերացնելն ու գնահատելն է և ակնկալիքներն ու մոտեցումները ըստ այդմ ձևակերպելը՝ հանուն հենց նույն հարցի արդյունավետ ու արդարացի լուծման և հանուն Հայաստանի անվտանգության և զարգացման:

Իռացիոնալ, էմոցիոնալ, երրորդ պետությունների կայսերական նկրտումներով թելադրվող սպասումներն ու ակնկալիքները և ըստ այդմ տրվող գնահատականները որևէ կերպ չեն կարող նպաստել Հայաստանի անվտանգությանն ու զարգացմանը: Ի վերջո՝ հայկական հարցը կարևոր կամուրջ է Հայաստան-աշխարհ հարաբերության հարցում, ոչ թե Հայաստանն աշխարհի առաջատարների հետ գժտեցնելու, աշխարհին հակադրվելու, որը կցանկանար Ռուսաստանը՝ Հայաստանի վրա իր գերիշխանությունը հավերժացնելու համար:

Այդ խնդրում շատ կարևոր է Հայաստանը համաշխարհային ուղեծրից դուրս բերելը, ինչը Ռուսաստանն անում է սեպտեմբերի 3-ից սկսած, ինչի համար ծառայեցվել է և Հայաստանի ԵՏՄ բռնակցման գործընթացը, և Ղրիմի խնդիրը՝ որը թվում էր, թե Հայաստանից հեռու է, բայց որով Հայաստանին պարտադրվեց ՄԱԿ-ի խայտառակ քվեարկություն և ամոթալի համերգ Լեռնային Ղարաբաղում:

Նույն շարքում փորձ է արվում նաև կիրառել հայկական հարցը՝ էմոցիոնալ ելակետերի պարտադրմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում