Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Գլխով՝ դեմքին, դանակով՝ կրծքին. Նորայրը փորձել է սպանել նախկին կնոջը՝ հեռախոսը 5-ամյա որդուն չփոխանցելու համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Նորայր Էլյազյանի գործի դատական քննությունը:

27-ամյա Նորայրը մեղադրվել է սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմինը Նորայրին այդ մեղադրանքն առաջադրել էր այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերով վիճաբանության ժամանակ կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ ծալովի դանակով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ կենսական կարևոր օրգանների շրջաններին, բայց իր կամքից անկախ հանգամանքների պատճառով հանցանքն ավարտին չի հասցրել:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի օգոստոսի 31-ին, ժամը 22-ի սահմաններում Գորիսի բնակիչ Նորայրը գնացել է Վերիշեն գյուղում բնակվող նախկին կնոջ տուն՝ պարզելու, թե նա ինչու չի թողնում որդու հետ հեռախոսով խոսել:

Տան մոտ նախկին ամուսինների խոսակցությունը վերածվել է վիճաբանության: Նորայրը, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, գլխով հարվածել է նախկին կնոջ դեմքին: Ապա բռնել է մազերից, կնոջը գցել է գետնին ու ծալովի դանակով հարվածներ է հասցրել նրա պարանոցի, կրծքավանդակի աջ և ձախ կեսերի առաջնային մակերեսներին ու նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ ձախ պլևրալ խոռոչ թափանցող վնասվածք՝ ձախակողմյան պնևմոթորաքսով, վնասել է նաև տուժողի աջ ձեռքի մատները, ձախ նախաբազուկը:

Տուժողի օգնության կանչերը լսելով՝ մոտեցել է Մասիս Պ.-ն: Նա Նորայրի գործողությունները դադարեցնելու նպատակով ոտքով հարվածել է նրան, Նորայրն ընկել է գետնին ու այդպիսով՝ իր կամքից անկախ հանգամանքների բերումով, չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր արարքը:

Մեղադրանքի կողմը ամբաստանյալի մեղքը հաստատված է գնահատել նրա նախաքննական ցուցմունքներով, համաձայն որոնց՝ Նորայրն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ 2008 թվականին ամուսնացել է Թեհմինեի հետ, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ 2009 թվականին ծնվել է իրենց որդին:

2013 թվականի հունիսին իրենք ամուսնալուծվել են: Թեհմինեն իրենց որդու հետ բնակություն է հաստատել մոր տանը՝ Վերիշեն գյուղում:

2014 թվականի օգոստոսի 31-ին ինքը քեռու որդու հետ է եղել, օղի է խմել՝ նրա ծննդյան օրվա հետ կապված:

Ժամը 21-ի սահմաններում զանգահարել է նախկին կնոջը, ասել է, թե ուզում է իրենց որդու հետ հեռախոսով խոսել, խնդրել է հեռախոսը փոխանցել տղային:

Կինն ասել է, թե երեխան իր քրոջ հետ խանութ է գնացել: Ինքն ասել է՝ որ գա, թող զանգի:

Մոտ 30 րոպե անց կրկին զանգել է կնոջը, պահանջել է, որ հեռախոսը փոխանցի որդուն: Կինն ասել է, թե երեխան չի ուզում խոսել:

Ինքը հեռախոսով վիճել է կնոջ հետ, գնացել է Գորիսի ավտոկայան, տաքսիով գնացել է Վերիշեն գյուղ:

Տան մուտքի դուռը բացել, ներս է մտել առաջին հարկ, հանդիպել է նախկին զոքանչին: Հարցրել է, թե կինն ինչո՞ւ հեռախոսը որդուն չի փոխանցել: Կնոջ մայրն ասել է, թե ինքը տեղեկություն չունի, գնացել է երկրորդ հարկ ու կանչել է Թեհմինեին:

Թեհմինեն իջել է աստիճաններով, ինքը նույն հարցը նրան է տվել: Թեհմինեն արհամարհական տոնով ասել է, թե լավ է արել: Ինքը զայրացել է, մոտեցել ու գլխով հարվածել է Թեհմինեի ճակատին:

Թեհմինեի մայրը բռնել է իրեն, Թեհմինեն փախել է:

Ինքը այդ վայրից վերցրել է մետաղե դանակի պես մի առարկա և սպանելու նպատակով փնտրել է Թեհմինեին:

Տանից դուրս է եկել, տնամերձ այգուց լսել է Թեհմինեի լացի ձայնը: Մոտեցել է նրան, բռնել է մազերից, նրան գցել է գետնին ու ձեռքի գործիքով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին:

Այդ ժամանակ մոտեցել է Թեհմինեի քրոջ ամուսին Մասիսը, ոտքով խփել է իր ուսին, ինքը դադարեցրել է հարվածները, կորցրել է հավասարակշռությունն ու հետ-հետ գնալով՝ ընկել է:

Երբ Մասիսը մոտեցել է, ինքը ձեռքի առարկայով մի անգամ հարվածել է Մասիսի մեջքին:

Այդ ընթացքում մոտեցել է նաև Թեհմինեի մայրը, ինքը զայրույթից մի հարված էլ հասցրել է նրա որովայնին:

Մասիսն ու նախկին զոքանչն ասել են՝ հանգստացի ու հեռացի: Ինքը ձեռքի սուր գործիքը նետել է հողատարածքում, դուրս է եկել ճանապարհ, նստել է իրեն բերած տաքսին ու հեռացել է:

Տուժող կինը հայտնել է, որ իրենց տուն գալով՝ Նորայրը զայրացած ասել է. «Դու ես էնպես անում, որ որդիս չի ուզում ինձ հետ խոսել»:

Ինքն ասել է, թե մեղավոր չի, երեխան չի ուզեցել խոսել: Այդ ժամանակ Նորայրն անսպասելի մոտեցել է ու գլխով խփել է իր քթին:

Մայրը Նորայրին մի կողմ է հրել: Նկատելով, որ նա գրպանից դանակ է հանել, ինքն այդ մասին ասել է մորն ու փախել է դուրս, թաքնվել է իրենց տան հարևանությամբ գտնվող հողամասում:

Նորայրը գտել է իրեն, բռնել է մազերից, գցել է գետնին ու սկսել է դանակով արագ-արագ հարվածել իր կրծքին, պարանոցին: Ինքը գոռացել է. «Մամ, օգնեցեք, սպանում ա»:

Փորձել է դիմադրել, պաշտպանվել, մի պահ նույնիսկ բռնել է դանակի շեղբից, բայց դանակը Նորայրը հետ է քաշել, ափը վնասվել է դրանից:

Նորայրը մի անգամ էլ է իրեն դանակով խփել:

Քրոջ ամուսինՄասիսը մոտեցել է, ոտքով խփել է Նորայրին, նա հետ-հետ գնալով՝ ընկել է, այլևս իրեն չի խփել:

Ինքը քրոջ օգնությամբ տուն է գնացել, հետո համագյուղացիներից մեկը իրեն տեղափոխել է Գորիսի հիվանդանոց: Այնտեղ գտնվելու ժամանակ իմացել է, որ Նորայրը դանակով մեկական հարվածներ էլ հասցրել է իր մորն ու քրոջ ամուսին Մասիսին:

Վերջին երկուսը բուժօգնության չեն դիմել, Նորայրից չեն բողոքել:

Դատարանում Նորայր էլյազյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպք օրը քեռու տղայի ծնունդն է եղել, իրենք գնացել են Գորիսի «Թոզկապ» կոչվող վայրը, օղի են խմել, հաց են կերել: Ինքը մասնագիտությամբ էլեկտրիկ է, արհեստավոր, մոտը ծալովի դանակ է պահում, տանից դանակ չի վերցրել…

Երբ կինը հեռախոսը չի փոխանցել որդուն, ինքը զայրացել է, իսկ Թեհմինեն պատասխանել է, թե լավ է անում, վիրավորել է իրեն, ասել է, թե տղային տանելու է, որպեսզի ինքն ընդհանրապես չհանդիպի նրան:

Այդ խոսակցությունից հետո իրեն զանգել է պրոֆիլակտիկ գործերով ոստիկանության տեսուչ Գարիկը, հետաքրքրվել է, թե ինչ է պատահել, որովհետև Թեհմինեն զանգահարել էր նրան:

Ինքն ասել է այն, ինչ տեղի է ունեցել…

Տաքսիով գնացել է Թեհմինեի գյուղ, մտել է նրանց տուն…

Այնտեղ Թեհմինեն իրեն կոպիտ է պատասխանել: Քանի որ իր ձեռքերը գրպաններում են եղել, Թեհմինեի դեմքին հարվածել է գլխով:

Այդ ժամանակ նախկին զոքանչը սկսել է հարվածել իրեն, հետո բարձրացել է երկրորդ հարկ ու գոռացել է, որ ոստիկանություն զանգեն:

Դրանից հետո ինքը ոչինչ չի հիշում ու չի կարող ասել՝ որևէ մեկին, այդ թվում՝ Թեհմինեին հարվածե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ հանգամանքներում է հարվածել Թեհմինեին, նրա մայրիկին ու Մասիսին:

Ամբաստանյալ Էլյազյանը նշել է, թե իր՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը քննիչի կողմից է թելադրվել: Ինքը չի հիշում, որ Թեհմինեի փախուստից հետո նրա հետևից վազած լինի:

Հիշում է, որ տաքսիով վերադարձել է տուն, իջել է իրենց փողոցում: Տուն չի մտել, փողոցում քայլել է:

Ոստիկանությունից զանգել են իրեն, հետո եկել ու տեղափոխել են ոստիկանության բաժին:

Երբ կարդացել է իր նախաքննական ցուցմունքը, «ցնցվել է», դա քննիչն է թելադրել, ցուցմունքը գրվել է առանց պաշտպանի մասնակցության:

Ինքը համաձայնել է, քանի որ գիշերվա ժամը չորսն է եղել: Ինքը չէր կարող գրել, թե փնտրել է Թեհմինեին, որ գտնի ու սպանի: Դա էլ է քննիչը թելադրել: Այդ ամենը նախօրոք իր դեմ ծրագրված է եղել…

Միայն դատարանում է հասկացել, թե ինչ է կատարվում, փոխել է նախկին պաշտպանին:

Ինքը Թեհմինեին սպանելու նպատակ չի ունեցել: Դրա վերաբերյալ քննիչի մոտ ոչ մի խոսք չի ասել:

Կատարվածը այն բանի հետևանք է, որ որդուն կարոտում է, իսկ Թեհմինեն չէր թողնում նրան հանդիպել, նվաստացնում էր իր անձը:

Քրեական գործում առկա դանակն իր դանակն է, այն միշտ իր մոտ էր պահում…

Նախաքննական ցուցմունքներից մեկում Էլյազյանը, նկարագրելով, թե ինչպես է դանակով հարվածներ հասցրել նախկին կնոջը, հայտնել է, թե հարվածելու ընթացքում հայհոյել է կնոջն ու ասել է. «Է՞ս էիր ուզում, երեխան նաև իմն է»…

Տուժող կինը դատարանում ասել է, թե ամբաստանյալից բողոք, պահանջ չունի, իր կարծիքով՝ Էլյազյանը նպատակ չի ունեցել իրեն սպանելու, տեղի ունեցածում ինքն էլ է մեղավոր եղել…

Տաքսու վարորդն ասել է, որ Նորայրը, գյուղում կնոջ տանից վերադառնալով, նստել է մեքենա ու իր հարցին պատասխանել է, թե ինչ որ արել է, ճիշտ է արել…

Դատարանը հաստատված է գնահատել Նորայր Էլյազյանի մեղքը՝ նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Նորայր Էլյազյանը դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում