Մադրիդի «Ռեալ»-ի ռեզերվային թիմի` «Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կարծիքով` ՊՍԺ-ն կարող է երեք գոլ խփել «Բարսելոնա»-ի դարպասը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղում:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը նշել է, որ դա շատ դժվար է անել, բայց ամեն ինչ հնարավոր է: Հիշեցնենք` առաջին հանդիպումն ավարտվել է կատալոնացիների` 3:1 հաշվով հաղթանակով:
«ՊՍԺ-ի համար շատ դժվար կլինի «Կամպ Նոու»-ում երեք գոլ խփել «Բարսելոնա»-ի դարպասը: Սակայն կարծում եմ, որ թիմը կարող է դա անել: ՊՍԺ-ում բարձրակարգ ֆուտբոլիստներ են ընդգրկված: Ամեն դեպքում, բարդ մարտահրավեր է սպասվում թիմին»,- AS-ը մեջբերում է Զիդանի խոսքերը: