Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, թե որ ակումբում կարող է շարունակել կարիերան:
«Ես չեմ կարող գլխավորել «Ինտեր»-ը` «Միլան»-ի հետ իմ անցյալի պատճառով: Հավատարիմ եմ իմ անցյալին, չնայած մանկությանս տարիներին երկրպագում էի «Ինտեր»-ին:
Ինչ վերաբերում է «Ռոմա»-ին, ապա ամեն ինչ կարող է պատահել: Հնարավոր է, երբևիցե պարզապես կավարտեմ կարիերաս: Իտալիայի հավաքականն ապագայի հարց է: Այժմ մտադիր եմ աշխատել ակումբների հետ` ամբողջ ժամանակս նվիրելով մարզումներին»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը: