Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Պորտու»-ի դեմ պատասխան հանդիպմանը:
Ֆուտբոլիստն ազդրի վնասվածք ունի: Այդ մասին հայտնում է L’Equipe-ը` մեջբերելով մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք` հանդիպումը կկայանա այսօր` ապրիլի 21-ին Մյունխենում: Առաջին խաղում «Պորտու»-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության է հասել մյունխենցիների նկատմամբ: