Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Մենք պատրաստ չենք Արևմուտքի հետ երկխոսության, քանի դեռ այն աջակցում է ահաբեկիչներին. Ասադ

Պաշտոնական Դամասկոսը արևմտյան մայրաքաղաքների հետ բաց է ցանկացած կառուցողական երկխոսության համար, սակայն արևմտյան կառավարությունների հետ քննարկումն անհնար է, քանի դեռ նրանք ուղիղ կերպով աջակցում են Սիրիայում գործող ահաբեկիչներին: Այսպիսի դիրքորոշում է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիական «Ֆրանս-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ասադը նշել է, որ առարկայական քննարկման մասին խոսելու համար արևմտյան երկրները նախ «պետք է համոզեն, որ չեն աջակցում Սիրիայում զինված խմբավորումներին, և որ իրենք մասնակից չեն արյունահեղությանը» Սիրիայում: «Այդ նրանք են սխալվել Սիրիայի հարցում՝ մենք չենք սպանել ոչ մի ֆրանսիացու, ոչ մի եվրոպացու, մենք ահաբեկիչ չենք եղել ձեր երկրներում»,- նշել է Ասադը:

Ասադի խոսքով՝ իր կառավարությունն ընդհանուր առմամբ պատրաստ է «ցանկացած երկխոսության՝ հաշվի առնելով, որ այն կկառուցվի ի շահ Սիրիայի քաղաքացիների»: «Մենք հետաքրքրված ենք երկխոսությամբ ում հետ հարմար է: Բայց ինչպե՞ս կարելի է երկխոսության մեջ մտնել կառավարության հետ, որն աջակցում է ահաբեկչությանը մեր երկրում: Եվ ինչի՞ համար: Եթե նրանք փոխեն իրենց քաղաքականությունը, մենք պատրաստ կլինենք երկխոսություն վարել»:

Ասադը նաև կտրականապես հերքել է արևմտյան դիտորդների մեղադրանքները, թե՝ սիրիական բանակը վերջին ամիսներին բազմիցս քիմիական զենք է կիրառել ընդդիմադիրների հետ մարտերի ընթացքում: «Դրանք սուտ տեղեկություններ են, որոնք տարածում են արևմտյան կառավարությունները»,- ասել է Սիրիայի նախագահը՝ պատասխանելով մարտ ամսին Իդլիբ քաղաքի համար մարտերի ժամանակ քլորի հիմքով քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին լրագրողի հարցին:

Ասադը նշել է, որ Սիրիայի տարածքում այդ թունավոր նյութն արտադրող ընդամենը երկու գործարան կա: «Մեկը փակվել է մի քանի տարի առաջ և այլևս չի գործում, մյուսը՝ ամենամեծ գործարանը, գտնվում է Սիրիայի հյուսիսում՝ թուրքական սահմանի մոտ, և արդեն 2 տարի ահաբեկիչների վերահսկողության տակ է»,- նշել է նա:

Ասադի խոսքով՝ Դամասկոսից դրա վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր են ուղարկվել ՄԱԿ: «Նրանցից պաշտոնական պատասխան է ստացվել, որի համաձայն՝ իրենց հնարավոր չի եղել հասնել գործարանին,- նկատել է Ասադը:- Այդպիսով՝ Սիրիայում քլորը ընդդիմադիրների վերահսկողության տակ է»:

Սիրիայի նախագահը նշել է, որ իր երկրի բանակը «շատ ավելի արդյունավետ սովորական զենքեր» ունի, ուստի անհրաժեշտություն չունի դիմելու այնպիսի միջոցների, ինչպիսին է թունավոր գազերի հիման վրա արգելված զենքը: «Մենք քլոր չենք կիրառել, և մեզ դա պետք չէ: Մենք դասական զենք ունենք և կարող ենք լուծել մեր խնդիրները՝ առանց քիմիական զենքի դիմելու: Ոչ մի ապացույց չկա»,- նշել է Բաշար Ասադը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում