Kicker-ի տեղեկությունների համաձայն` Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դորտմունդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, կփոխարինի Լոնդոնի «Արսենալ»-ի ներկայիս գլխավոր մարզչին` Արսեն Վենգերին:
Ընդ որում, նշվում է, որ ֆրանսիացի մասնագետը կարող է այլ պաշտոն զբաղեցնել լոնդոնյան ակումբում:
Ավելի վաղ Կլոպը հայտարարել է, որ կարող է դադար վերցնել և մեկ տարվա ընթացքում չզբաղվել մարզչական գործունեությամբ: