Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը Սոչիում հայտարարել է, որ կազմակերպությունը հայտ է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ շախմատը ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում ներառելու մասին։
«Զրուցել եմ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ: Մենք պայմանավորվել ենք հունիսի 19-ին Լոզանում հանդիպելու մասին։ Մեր նախաձեռնությունն արժանացել է ավելի քան 100 ազգային օլիմպիական կոմիտեների հավանությանը։ Այցելել եմ 108 երկիր, բանակցել օլիմպիական կոմիտեների նախագահների և սպորտի նախարարների հետ։
Ձմեռային օլիմպիական խաղերի մրցումային օրերը բաժանվում են երկու մասի՝ առավոտյան և երեկոյան։ Առավոտյան ծրագիրն ավարտվում է 15:00-ին, իսկ երեկոյանը սկսվում է 19:00-ին։ Շախմատին կարելի է հատկացնել այդ դադարի ժամանակը։ Հատուկ մարզական կառույցների անհրաժեշտություն էլ չկա։ Բացի այդ, շատ երկրներ ներկայացված չեն ձմեռային մարզաձևերում»,- Sport-ը մեջբերում է Կիրսան Իլյումժինովի խոսքերը: