Հայաստանի հավաքականի և Պերմի «Ամկար»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ամենաբարձր գնահատականն է ստացել և լավագույնն է համարվել իր թիմի կազմում` Ռուսաստանի պրեմիեր լիգայի 24-րդ տուրում Տուլայի «Արսենալ»-ի դեմ հանդիպմանը ցուցադրած խաղի համար: Այդ մասին հայտնում է Whoscored.com-ը:
Արզումանյանը մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ: 29-ամյա ֆուտբոլիստը նաև 44 փոխանցում է կատարել, որից 84,1 տոկոսը հասել է նպատակին: Նա մեկ անգամ խլել է գնդակը, վեց անգամ կասեցրել է մրցակցի գրոհները: Արզումանյանը ստացել է 7.09 գնահատականը:
Հայ ֆուտբոլիստի գործողությունները, սակայն, չեն նպաստել «Ամկար»-ի հաղթանակին: Հիշեցնենք, որ թիմը պարտվել է նվազագույն հաշվով: Արզումանյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը: