Արշակ Կորյանը «Վիտես»-ի Մ-23 թիմի կազմում դարձել է Հոլնադիայի երիտասարդական առաջանության հաղթող: 19-ամյա Կորյանի թիմը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը «ԱԶ Ալկմար»-ի դեմ առաջնության 12-րդ տուրի հանդիպումը:
Արշակ Կորյանը ընդգրկվել է իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է երկրորդ խաղակեսում: Կորյանի պայմանագրի ժամկետը հոլանդական ակումբի հետ ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը:
«Վիտես»-ն իր ակտիվում 28 միավոր է գրանցել և առաջնության ավարտից երկու տուր առաջ ապահովել չեմպիոնությունը: Երկրորդ տեղում ընթացող «Վիլլեմ Երկրորդ»-ը վաստակել է 21 միավոր: