Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն հետաքրքրել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին, տեղեկացնում է AS-ը:
Ըստ աղբյուրի` «քաղաքաբնակներ»-ը պատրաստվում են Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել 45 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: