Իտալական «Միլան»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը Milan Channel-ին տված հարցազրույցում խոսել է «Ինտեր»-ի դեմ խաղի մասին:
«Հանդիպման վերջին րոպեներին մենք ավելի լավ էինք խաղում, քան «Ինտեր»-ը: Մենք հիանալի խաղացինք պաշտպանությունում, չնայած ընդմիջումից հետո շատ էինք հոգնել:
Հուսով ենք, որ «Միլան»-ը կկարողանա պայքարել Եվրագավաթներում հանդես գալու համար»,- հայտարարել է Լոպեսը: