Ֆրանսիական ՊՍԺ-ն առաջարկով դիմել է իտալական «Պալերմո»-ին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը 21-ամյա արգենտինացու տրանսֆերի համար պատրաստ է վճարել 45 մլն եվրո:
Նշվում է, որ Դիբալայի տրանսֆերը ցանկանում են գնել նաև «Չելսի»-ն և «Արսենալ»-ը, որոնք Դիբալայի համար պատրաստ են վճարել 40 մլն եվրո:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դիբալան մասնակցել է 30 հանդիպման, դարձել 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: