Կատալոնական «Բարսելոնա»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մենք գիտենք, որ ոչինչ դեռ պարզ չէ, չնայած առաջին խաղի արդյունքին: Մեր մրցակիցը ՊՍԺ-ն է, բոլորս էլ գիտենք, որ նրանք ի զորու են փոխել խաղի ընթացքը:
Բոլորն էլ գիտեն Իբրահիմովիչին: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և մեր թիմի պաշտպանները պետք է զգուշանան նրանից»,- հայտարարել է Սուարեսը: