Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիդյե Դրոգբան կարող է բաց թողնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի` Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ հանդիպումը, տեղեկացնում է Daily Mail-ը:
37-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է իր վնասվածքի մասին թվիթերյան միկրոբլոգում, նշելով, որ չի կարող մասնակցել հանդիպմանը:
Նախորդ հանդիպումներում Դրոգբան փոխարինում էր վնասվածք ստացած Դիեգո Կոստային և Լոիկ Ռեմիին: