Անգլիական «Լիվերպուլ»-ը հետաքրքրված է իտալական «Ռոմա»-ի հարձակվող Խուան Իտուրբեի ծառայություններով, տեղեկացնում է Fichajes-ը:
Հռոմեացիները Իտուրբեի տրանսֆերը գնել էին անցյալ ամռանը 22 մլն եվրոյով: Վերջինս չի կարողանում հարմարվել թիմի խաղաոճին և կարող է լքել «Ռոմա»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հաղորդվում է, որ «Լիվերպուլ»-ն Իտուրբեի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 18 մլն եվրո: