Ծաղկաձորում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Ուկրաինային:
Լևոն Արոնյան – Ռուսլան Պոնոմարյով՝ 1։0
Գաբրիել Սարգսյան – Վասիլի Իվանչուկ՝ 0,5։0,5
Սերգեյ Մովսեսյան – Պավել Էլյանով՝ 0,5:0,5
Հրանտ Մելքումյան – Ալեքսանդր Մոիսեենկո՝ 0,5։0,5
Այսպիսով, երկրորդ տուրից հետո մեր հավաքականն իր ակտիվում ունի 2 միավոր:
Հավելենք, որ վաղը Հայաստանի հավաքականը կմրցի Կուբայի հավաքականի հետ: