Կատալոնական «Բարսելոնա»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Մարկո Ռոյսի տրանսֆերը, հաղորդում է Sport.es-ը:
Ֆուտբոլիստի գործակալը վերջերս հանդիպել և բանակցել է «սերուցքայիններ»-ի ներկայացուցիչների հետ, իսկ մոտ օրերս ծրագրում է հանդիպել «կապտանռնագույններ»-ի ղեկավարության հետ:
Հավելենք, որ ձմռանը Ռոյսը երկարաձգեց իր պայմանագրի ժամկետը «բզեզներ»-ի հետ: