Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխելու է ակումբային գրանցումը: Կլոպը «Բորուսիա»-ում աշխատել է 2008 թվականից:
Kicker-ի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալ»-ը, իսկ Արսեն Վենգերը կարող է մնալ ակումբում, բայց այլ պաշտոն ստանալ:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ն: