Հայտնի են մրցավարների անունները, ովքեր սպասարկելու են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ապրիլի 22-ին կայանալիք հանդիպումները:
«Ռեալ» – «Ատլետիկո» խաղը սպասարկելու է գերմանական մրցավարական անձնակազմը՝ Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ: Խաղը կայանալու է «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում: Առաջին մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
«Մոնակո» – «Յուվենտուս» հանդիպումը սպասարկելու է շոտլանդական մրցավարական անձնակազմը, որը գլխավորում է Ուիլյամ Քոլամը: Առաջին խաղն ավարտվել է թուրինյան ակումբի հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում Բրիխը սպասարկել է Չեմպիոնների լիգայի 5 հանդիպում, ցույց տվել 21 դեղին քարտ, նշանակել 3 11մ հարված: Քոլամը նույնպես 5 խաղ է սպասարկել՝ ցույց տալով 15 դեղին քարտ ու նշանակելով 2 11 մետրանոց: