«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ մտադիր է ապագայում մարզչական գործունեություն սկսել: Ֆրանսիացին նշել է, որ դա իրեն խորհուրդ է տվել Ալեքս Ֆերգյուսոնը:
«Ակումբից հեռանալուց առաջ Ֆերգյուսոնն ինձ գրասենյակ կանչեց: Նա ասաց, որ թիմի երկու անդամ` Ռայան Գիգզն ու ես մեծ մարզիչ կդառնանք:
Այժմ ցանկանում եմ մարզչական վկայական ստանալ: Այնուհետև կտեսնենք, թե ինչպես կընթանա կարիերաս»,- Sport-ը մեջբերում է Էվրայի խոսքերը: