Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ արժանի առաջարկ ստանալու դեպքում իր հաճախորդը կփոխի ակումբային գրանցումը: Նա նաև նշել է, որ Պոգբայի տրանսֆերի հետ կապված ավելի քան 2000 զանգ է ստացել:
Պոգբան 5 տարվա պայմանագիր է ստորագրել «Յուվենտուս»-ի հետ, բայց բոլորս հասուն մարդիկ ենք ու հասկանում ենք, որ արժանի առաջարկ ստանալու դեպքում նա կլքի թիմը: «Յուվենտուս»-ի համար կարևոր է վերակառուցել թիմը գումարով, որը կստացվի նրա տրանսֆերի վաճառքից: Այլապես կասեն, որ տրանսֆերը սխալ էր:
Յուրաքանչյուր թիմի համար կարևոր է փոփոխություններ կրել, անգամ եթե այն այդպես էլ հզոր է: Ժամանակին նրանք վաճառել են այնպիսի ֆուտբոլիստի, ինչպիսին Զիդանն է:
Պոգբայի տրանսֆերի հետ կապված ավելի քան 2000 զանգ եմ ստացել: Օրական ավելի քան 20 զանգ, որից առնվազն 2-ը՝ բանակցություններ վարելու առաջարկ»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է La Stampa-ն: