Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ատլետիկո»-ի հետ պատասխան խաղին:
Marca-ի փոխանցմամբ՝ ուելսցի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով: Բեյլն այսօր բուժզննում է անցել, որից հետո պարզ է արձել, որ ձկնամկանի վնասվածքը նրան հնարավորություն չի տա մասնակցել ապրիլի 22-ին կայանալիք կարևոր դիմակայությանը: Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Բեյլը վնասվածք է ստացել Լա Լիգայի 32-րդ տուրում կայացած «Մալագա»-ի հետ խաղում, որն ավարտվել էր մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 3:1 հաշվով: