Ֆրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան չի մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»-ի հետ պատասխան խաղին, որը կայանալու է ապրիլի 21-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում:
L’Equipe-ի փոխանցմամբ՝ Սիլվան չի ապաքինվել թիմերի՝ ապրիլի 15-ին կայացած առաջին խաղում ստացած վնասվածքից: Առաջին մրցավեճն ավարտվել էր 1:3 հաշվով՝ «Բարսելոնա»-ի հաղթանակով:
Բրազիլացի պաշտպանը չի մեկնի Կատալոնիա: Նա փարիզյան ակումբի մարզաբազայում անհատական ծրագրով վերականգնողական մարզումներ է անցկացնում: