Այսօր հրապարակվել է ATP դասակարգման նոր աղյուսակը: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը բարելավել է դիրքն ու 5-րդ տեղից տեղափոխվել 4-րդ հորիզոնական:
Աղյուսակը շարունակում է վստահաբար գլխավորել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Նովակ Ջոկովիչ, Սերբիա – 13.845 միավոր
2. Ռաջեր Ֆեդերեր, Շվեյցարիա – 8385
3. Էնդի Մարեյ, Մեծ Բրիտանիա – 6060
4. Ռաֆայել Նադալ, Իսպանիա – 5435
5. Կեյ Նիսիկորի, Ճապոնիա – 5280
6. Միլոշ Ռաոնիչ, Կանադա – 5070
7. Տոմաշ Բերդիխ, Չեխիա – 4960
8. Դավիդ Ֆերեր, Իսպանիա – 4490
9. Մարին Չիլիչ, Խորվաթիա – 3495
10. Ստանիսլաս Վավրինկա, Շվեյցարիա – 3495