Football Italia-ի տեղեկությունների համաձայն` «Միլան»-ի բաժնետոմսերի վաճառքը կկայանա այս շաբաթվա ընթացքում: Միլանյան ակումբը ներդրողի հետ նախնական համաձայնության է հասել մարտին:
«Միլան»-ը 1.2 մլրդ եվրո է գնահատվել: Ակնկալվում է, որ ներդրողը սկզբում ձեռք կբերի բաժնետոմսերի 20 %-ը` պարտավորվելով գնել մյուս 40%-ն առաջիկա 12 ամիսների ընթացքում:
Գործընթացը կավարտվի 2016/17 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ: