Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Պորտու»-ի հետ կայանալիք պատասխան խաղը:
Առաջին խաղն ավարտվել է պորտուգալական ակումբի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Պատասխան խաղը կայանալու է ապրիլի 21-ին՝ Մյունխենում:
« «Պորտու»-ի հետ պատասխան խաղը տարվա գլխավոր հանդիպումն է մեզ համար: Մեզնից յուրաքանչյուն այդ խաղում կներդնի իր ողջ ուժերը»,- Նոյերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: