Այսօր` ապրիլի 20-ին Ծաղկաձորում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում կկայանան երկրորդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականը կմրցակցի Ուկրաինայի ընտրանու դեմ: Առաջին և երրորդ խաղատախտակների վրա հայ շախմատիստները կխաղան սպիտակ խաղաքարերով: Երկրորդ տուրի պարտիաները կմեկնարկեն 15.00-ին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում ուկրաինացի շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթել էին Ռուսաստանի հավաքականին, իսկ հայ շախմատիստները նույն հաշվով զիջել էին Իսրայելի ընտրանուն, որը մրցաշարին մասնակցում է ադրբեջանցիների փոխարեն:
Կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում կմրցակցի Ռուսաստանի ընտրանու դեմ: