Մեծ Բրիտանիայում կալանավորվել է գող, որը փորձել է մտնել անտուն մարդկանց նվիրաբերված հագուստի ավտոմատի մեջ ու խցանվել է այնտեղ, հայտնում է Mirror-ը:
Նշվում է, որ գողին հայտնաբերել է անվտանգության աշխատակիցը, որն այս մասին հայտնել է ոստիկաններին:
«Ես չգտեմ՝ ինչպես է նա այնտեղ հայտնվել, սակայն ավտոմատ սարքի մեջ մտնելը հեշտ է, քան այնտեղից դուրս գալը»,- նշել է գիշերային աշխատակիցը:
Ոստիկանությունում հաստատել են 33-ամյա տղամարդու ձերբակալությունը British Heart Foundation-ի ավտոմատ սարքում: