Samsung-ի բջջային տեխնիկայի շուրջ բոլոր խոսակցությունները ներկայումս հանգում են Samsung Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնների վաճառքին: Սակայն բացի այդ երկու ֆլագմանային սմարթֆոններից՝ կորեական ընկերությունը պատրաստվում է նորույթ ներկայացնել Galaxy Tab պլանշետների շարքում, հայտնում է 4pda.ru-ն:
Տեղեկություններ են հայտնվել Samsung Galaxy Tab 5 (8.0)-ի մասին: Այսպես, համացանցում են հայտնվել թե՛ ապագա պլանշետի պատկերը, թե՛ բավականին մանրամասն տվյալներ:
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ նորույթն ունենալու է 8-դյույմանոց, 1024х768 կետայնության AMOLED դիսփլեյ: Samsung Galaxy Tab 5 (8.0)-ը ունենալու է 4-միջուկանի, 1,2 ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 5-մեգապիքսելանոց դիմային ֆոտոմոդուլ:
Ներքին հիշողության ծավալը կախված է լինելու պլանշետի վարկածից՝ 16, 32 կամ 64 ԳԲ: Գործառնական համակարգը կհամալրվի Android 5.0.2. TouchWiz ինտերֆեյսով:
Նշվում է, որ սարքը կներկայացվի արդեն մոտ ժամանակներս: