Բրիտանական Անկախության կուսակցության ղեկավար Նայջել Ֆարաժը Լիբիայից Եվրոպա Միջերկրական ծովով ուղևորվող հարյուրավոր փախստականների մահվան համար մեղադրել է Արևմուտքի երկրների ղեկավարներին, որոնք հրամայել են ռմբակոծել այդ երկիրն ու իշխանությունից հեռացրել են նրա նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիին:
Հանդես գալով BBC-ի եթերում՝ Ֆարաժը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին համարել է Լիբիայի իրավիճակի ապակայունացման մեղավորներ, ինչը և, ըստ նրա, հանգեցրել է Եվրոպայում անօրինական ներգաղթյալների աղետալի աճին:
«Նրանք ամբողջությամբ ապակայունացրել են Լիբիան, այն վերածել երկրի, որտեղ գազանություններ են կատարվում, այն վերածել վայրի, որտեղ քրիստոնյաների վիճակը պարզապես անտանելի է: Մենք պետք է անկեղծ լինենք ու ասենք, որ մենք ուղղակիորեն ենք ծնել այդ խնդիրը»,- ասել է նա: