Սոցցանցերում սկսել են ակտիվորեն տարածել հին լուսանկարները, որոնցում ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը կարտոֆիլով կերակրում է Պյոտր Պորոշենկոյին և մի քանի օր առաջ սպանված Օլես Բուզինային, հայտնում է ТСН-ը:
Մի քանի տարի առաջ Կիսելյովը հիմնել էր «Թավա» ակումբը, որտեղ «երկու երկրների իր ընկերները պետք է կարողանային շփվել միմյանց հետ առանց մամուլի ու ձևականության»:
Կիսելյովի ակումբի «ընկերների» թվում հայտնվել էր նաև Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշոնկոն և գրող, լրագրող Բուզինան: Նրանց մասնակցությամբ լուսանկարներն արվել էին 2011-ին Կիևում ընթրիքի ժամանակ, որտեղ Կիսելյովը կատարում էր շեֆ-խոհարարի դերը: