ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա կրակողին կարող են ազատ արձակել 30 տարի հոգեբուժարանում պահելուց հետո, հայտնում է Sky News-ը:
Ջոն Հինքլի Կրտսերը կրակել էր Ռեյգանի վրա 1981թ. Վաշինգտոնում: Երդվյալ ատենակալները նրան անմեղ ճանաչեցին՝ նկատի ունենալով նրա անմեղսունակությունը, ինչից հետո 25-ամյա Հինքլի Կրտսերը ուղարկվեց Սուրբ Հեղինեի հիվանդանոց, որտեղ նա տասնամյակներ անցկացրեց:
Հինքլիին կարող են թույլատրել ապրել մոր հետ, քանի որ նրա հոգեկան վիճակը, ըստ բժիշկների, տարիների ընթացքում հաջողվել է տեղափոխել ռեցեսիայի փուլ, բացի դրանից՝ նա արդեն «չափազանց քիչ» վնաս է ներկայացնում հասարակության համար: