Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Մարտին Շկրտելը հետաքրքրել է գերմանական «Վոլֆսբուրգ»-ին, վստահեցնում է Daily Mirror-ը:
Ըստ աղբյուրի` սլովակ պաշտպանը կարող է տեղափոխվել նաև իտալական «Նապոլի»:
30-ամյա Շկրտելի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլ»-ի հետ ավարտվում է ամռանը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Շկրտելը «Լիվերպուլ»-ի կազմում մասնակցել է 42 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: