Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Թուրքիան ստվեր է գցում Ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա՝ փոխելով Գալիպոլիի հիշատակման ամսաթիվը. The Guardian

Թուրքիան մեղադրվում է Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-րդ տարելիցի նշանակությունը նվազեցնելու մեջ՝ Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի միջոցառումները նույն օրը տեղափոխելով։ Այս մասին The Guardian-ում գրում է Կոնստանց Լետչը։

Գալիպոլիի թերակղզում 1915 թվականին ռազմական գործողությունների տարելիցը միշտ նշվել է ապրիլի 25-ին՝ Օսմանյան կայսրությունում ավելի քան 1 մլն հայերի կոտորածի հիշատակի միջոցառումներից հետո։ Այս տարի, սակայն, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է պետությունների առաջնորդներին ապրիլի 24-ին Գալիպոլիում միանալու իրեն։

«Սա շատ անպարկեշտ քաղաքական մանևր է,- ասել է հետազոտող, «Ակոսի» հայկական շաբաթաթերթի թղթակից Օհանես Քիլիչդաղին։- Էժանագին քաղաքականություն է՝ փորձել Թուրքիայի վրա ճնշումը ցրել 100-րդ տարելիցի օրը այս միջոցառումը կազմակերպելով»։

«Բոլորը գիտեն, որ Գալիպոլիին առնչվող հիշատակի երկու միջոցառումներն ամեն տարի անցկացվել են մարտի 18-ին և ապրիլի 25-ին»,- ասել է նա։

Արքայազն Չարլզը, արքայազն Հարին, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտն ու Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հաստատել են իրենց մասնակցությունը Գալիպոլիի միջոցառումներին։ Որպես ապրիլի 24-ին անցկացվելիք ծրագրի մաս՝ մի քանի զինվորական գերեզմանատներում արարողություններ կանցկացվեն։ ԱԳՆ խոսնակն ասել էր, որ Գալիպոլիի ամենամյա միջոցառումները «մի քանի տարիներ» անցկացվել են և ամսի 24-ին, և 25-ին։

Միևնույն ժամանակ հարյուրավորները կհավաքվեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն է անցկացվում 2010 թվականից։ Այլ զանգվածային հավաք կանցկացվի արևելյան Դիարբեքիր քաղաքում՝ կարևոր կենտրոն, որտեղից նահանգապետը վերահսկել է 1915-ի զանգվածային սպանությունները։ Գլխավոր միջոցառումը կանցկացվի Երևանում՝մի շարք օտարերկրացի բարձրաստիճան անձանց մասնակցությամբ, ովքեր կժամանեն Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և այլ տեղերից։

Կոտորածի ոգեկոչումից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու թուրքական կառավարության ջանքերը հայերի կողմից անվանվել են «ամոթալի»։

«Դա միայն Գալիպոլին չէ,- ասել է հայ սյունակագիր, գրող Նազար Բույումը։- Ինչ-որ մեկը նաև հանդգնություն է ունեցել Գալիպոլիի հիշատակի համերգի կազմակերպում առաջարկել Ստամբուլի հայկական եկեղեցում ապրիլի 24-ի համար։ Կառավարությունն անում է ամեն ինչ՝ այս տարի ստվերելու Ցեղասպանության 100-րդ տարելիցը»։

Թուրքիան հրաժարվում է պատասխանատվություն ստանձնել Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հայերի կոտորածի համար։ Վերջին օրերին ավագ պաշտոնյաները դատապարտել են Պապին ու ԵՄ-ին 1915-ի իրադարձությունները ցեղասպանութուն որակելու համար։

Սյուժեն խտացավ հինգշաբթի, երբ հայտարարվեց, որ թուրքական կառավարության ավագ խորհրդական Էթիեն Մահչուփյանը վայր է դրել լիազորությունները օրեր անց այն բանից, երբ նա նույնպես օգտագործեց Ցեղասպանություն բառը։ Պաշտոնյաներն ասել են, որ նա թոշակի է անցել, որովհետև դարձել է 65 տարեկան։

Թուրքիայում այսօր ապրող 100 հազար հայեր կան, բայց շատերը տեղի թշնամանքից չափազանց զգուշավոր են՝ բացահայտ ուրվագծելու իրենց ազգությունը, դեռևս քչերն են խոստովանել իրենց քրիստոնեական հավատքը։

Պրոֆեսոր Այհան Աքթարը՝ Ստամբուլի Բիլգի համալսարանից, ով երկար ժամանակ հետազոտել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը, չի զարմացել Գալիպոլիի միջոցառումների ամսաթվի տեղափոխության վերաբերյալ կառավարության որոշումից։ Նրա խոսքով՝ Թուրքիան առաջ է մղում Առաջին համաշխարհայինի մարտի դաշտերում զոհված թուրքերին՝ վիճարկելով, որ, այո, հայեր կարող են մահացած լինել, բայց նաև իրենց նախնիներն են մահացել։ «Այդ քայլը միայն շարունակում է այս պաշտպանական գիծը։ Դա անվայել է և խայտառակություն»,- ասել է նա։

Մինչդեռ հայկական պետության առաջնորդն ու արտերկրի շատ հայեր իրենց վրդովմունքն են հայտնել Թուրքիայի դիվանագիտական արկածախնդրության առնչությամբ, արձագանքը Թուրքիայում եղել է բավականին լուռ։ Քիլիչդաղիի խոսքով՝ պատճառներից մեկը Թուրքիայում հայկական համայնքի նկատմամբ բռնության մշտական վախն է։

«Չնայած իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, և չնայած հայ համայնքի հետ զորակցությունը մեծացել է, շատերը սովորել են ապրել մշտական վախով,- ասել է նա։- Այն գրեթե ռեֆլեքս է դարձել։ Հայերը դեռևս խոցելի խումբ են Թուրքիայում»։

Գալիպոլիի հիշատակի պաշտոնական արարողություններն ապրիլի 24 տեղափոխելու Անկարայի հայտարարությունից հետո քննադատերը արագորեն մատնացույց են արել, որ այդ օրը Գալիպոլիում ոչ մի կարևոր ռազմական իրադարձություն չի եղել, և որ հայերն ավելի մեծ իրավական պահանջ ունեն, քանի որ 1915 թվականի ապրիլի 24-ին են օսմանյան իշխանությունները Ստամբուլում սկսել ձերբակալել հայ մտավորականներին։

Անցած տարի հայ-թուրքական մերձեցման հույսերը մեծացան, երբ Էրդողանը ցավակցություն հայտնեց բոլոր սպանված հայերի թոռներին։ Բայց այս տարվա գործողությունները օտարել են Թուրքիայում 100 հազարանոց հայկական հաստատուն համայնքը։

«Էրդողանի՝ անցած տարվա խոսքերից հետո սա մեծ հիասթափություն է»,- ասել է Նայաթ Քարաքյոզը, ով ծրագրային համակարգող է Հրանտ Դինքի հիմնադրամում՝ 2007 թվականին սպանված թուրքահայ լրագրողի անունը կրող ստամբուլյան կազմակերպություն, որը զբաղվում է հայ-թուրքական հաշտեցման խթանմամբ, հետազոտություններով ու մշակութային հարցերով։

«Մենք ակնկալում էինք ավելի դրական քայլ, քան Ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման Հայաստանի ջանքից միջազգային ուշադրությունը շեղելու փորձերն են»։

Թուրք լրագրող և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Օրհան Քեմալ Չենգիզի խոսքով՝ գալիք խորհրդարանական ընտրություններն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ցանկացած նշանակալի զիջում դարձրել են անհնարին։

«Նրանք փորձում են հավաքել ավելի շատ ազգայնական ձայներ։ Էրդողանը շատ պրագմատիկ քաղաքական գործիչ է, ով մեծապես գիտակցում է քաղաքական առավելությունները, որը կարող է ստանալ իր արած ցանկացած քայլով,- ասել է Չենգիզը։- Բայց հայկական հարցը խղճի և բարոյականության հարց է, այդ իսկ պատճառով Էրդողանն այն առաջնորդը չէ, ով կլուծի այն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում