Ուկրաինայի Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն առաջարկել է Հայաստանին ճանաչել Ղրիմը որպես օկուպացված, ինչի դիմաց Կիևը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Dnr-news.com կայքը:
«Կիևում Հայաստանի դեսպանը «եղբայրական երկիր» Ուկրաինային կոչ է արել ճանաչել թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը: Իսկ մենք եղբայրական Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում ճանաչել և դատապարտել մեր Ղրիմի ռուսական օկուպացիան և բռնակցումը:
Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահ Սարգսյանը աջակցեց Ղրիմի անօրինական հանրաքվեին` այն համարելով ազատ կամարտահայտման ճանապարհով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական օրինակելի օրինակ»,- գրել է Լյաշկոն Facebook սոցիալական ցանցի իր էջում: